Կիեւը Ռուսաստանի կողմից ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը Ռուսաստանի կողմից ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։

Հարձակման թիրախում էներգետիկ ենթակառուցվածքներն են, մասնավորապես՝ «ՋԷԿ-6»-ը։ Էլեկտրացանցին հասցված հարվածների հետևանքով Կիեւում և հարակից շրջանում լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել․ տրոլեյբուսների երթևեկությունը դադարեցվել է, իսկ մետրոն աշխատում է ընդհատումներով։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով կանգ են առել մետրոն, տրամվայներն ու տրոլեյբուսները, իսկ պոմպերի անջատման հետևանքով խաթարվել է ջրամատակարարումը։ «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ վերականգնողական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, սակայն էլեկտրամատակարարման վերականգնումը զգալի ժամանակ կպահանջի։

Leave a comment