Իրանը կհարվածի այն երկրների շահերին, որոնք կմիանան ԱՄՆ տնտեսական պատերազմին․ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20260823/irany-kharvatsi-ajn-erkrneri-shaherin-vorvonq-kmianan-amn-tntesakan-paterazmin-akh-106028764.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_55:0:766:533_1920x0_80_0_0_54dbb1a81a1107d973871aebe20feb51.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի հարևան երկրների շահերին, եթե նրանք միանան ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRIB-ը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունն անվանել էր «աննախադեպ մասշտաբների մեկուսացում» և դաշնակիցներին կոչ էր արել միանալ Վաշինգտոնին։

«Եթե Իրանին շրջապատող երկրները միանան ԱՄՆ-ին՝ Թեհրանի դեմ նրա տնտեսական պատերազմում, մենք հարված կհասցնենք նրանց շահերին»,- ասել է Ռեզային։

Նա նշել է, որ այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գա Պարսից ծոցից, և Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցից նավթի արտահանման մյուս ուղիներին։

Ռեզային նաև զգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է գրոհել ամերիկյան նավթային և այլ ընկերությունները Մերձավոր Արևելքում։

Թրամփն իր հերթին դարձյալ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ տարածք։

«Հիմա ես Հորմուզի նեղուցը դիտարկում եմ որպես ամերիկյան տարածք»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ հանգուցյալ Լինդսի Գրեհեմի քրոջ՝ ներկայումս Սենատում տեղի համար պայքարող Դարլին Գրեհեմին աջակցող հանրահավաքի ժամանակ։

Leave a comment