Քաղաքականություն
23.08.2026 | 13:14
Նյու Յորք նահանգի դաշնային դատարանը ապօրինի է ճանաչել և չեղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը, որով արգելվում էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներին։
2026 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է դադարեցնել 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը։ Որոշումը դատարանում վիճարկել են իրավապաշտպանները, նման վիզաների դիմորդները, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիները, որոնք սահմանափակումների տակ հայտնված երկրներից իրենց հարազատների համար հանդես էին գալիս որպես հովանավորներ։
Դատավոր Ժանեթ Վարգասը, որը դեռ Ջո Բայդենի նախագահության օրոք էր նշանակվել պաշտոնում, գտել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները։ Դատավորը, մասնավորապես, նշել է, որ վիզաների տրամադրումն արգելելը բացառապես դիմողի քաղաքացիության հիմքով հակասում է օրենքով սահմանված կարգին։
2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է հետևողականորեն խստացնել երկրի ներգաղթային քաղաքականությունը՝ դա հիմնավորելով ներքին անվտանգության բարձրացման անհրաժեշտությամբ։