Տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին․ այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի 18-ին ԱԺ ամբիոնից բարձրացրել եմ բանակում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի խայտառակ դինամիկան։ Այսօր տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 20-ին ևս բանակում մահ ունեցանք։

Այս ամսվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում երրորդ մահվան դեպքն է Զինված ուժերում։

Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։ Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։

ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment