ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի տարածքի վրա

https://arm.sputniknews.ru/20260823/ats-i-bekvorner-en-ynkel-orenburgum-ozon-i-taratsqi-vra-106019571.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62143265_193:0:1257:797_1920x0_80_0_0_e86e231ba6e3f4da0ff8f6f3b61e4ab1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ozon

անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ozon

Բաժանորդագրվել

Ozon-ում հայտնել են, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը Օրենբուրգի պահեստում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը։

«Հարգելի բնակիչներ, այսօր մեր քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Բեկորներն ընկել են Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարել են ԱԻՆ աշխատակիցները»,-գրել է նա իր Telegram-ալիքում։

Նշվում է, որ մի քանի ԱԹՍ խոցվել է հատուկ տնտեսական գոտում, որտեղ արդյունաբերական ձեռնարկություններ կան։

Քաղաքապետի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Ozon-ում հայտնել են, որ Օրենբուրգի պահեստից էվակուացվել է ավելի քան 300 մարդ։ Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը տվյալ պահեստ։ Այնտեղ տեղակայված ապրանքները ժամանակավորապես հեռացրել են մարքեթփլեյսից։ Պատվերների մի մասը կչեղարկվի, մի մասը կառաքվի այլ կետերից։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment