Կանադան սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար կսահմանի պատասխան մաքսատուրքեր

Կանադան սեպտեմբերի 8-ից կսահմանի ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքեր, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։ Որոշումն ընդունվել է Օտտավայի և Վաշինգտոնի միջև վերջին բանակցությունների ձախողումից հետո, հաղորդել է Associated Press-ը։

Նախօրեին ԱՄՆ-ը մոտ 20 մլրդ դոլարի կանադական արտադրանքի նկատմամբ սահմանել էր 50 տոկոսանոց մաքսատուրքեր։ Ի պատասխան՝ Կանադան մտադիր է «դոլար՝ դոլարի դիմաց» սկզբունքով մաքսատուրքեր սահմանել պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների, ցելյուլոզի և թղթի, ինչպես նաև էլեկտրոնիկայի նկատմամբ։ Կոնկրետ ապրանքների ցանկը Օտտավան կներկայացնի առաջիկա օրերին։

Քարնին հայտնել է, որ Կանադան պատրաստ էր հրաժարվել ամերիկյան պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների նկատմամբ պահպանված պատասխան մաքսատուրքերից, եթե Վաշինգտոնը էապես նվազեցներ իր սեփական մաքսատուրքերը։ Օտտավան նաև առաջարկել էր Նահանգներին վերականգնել ամերիկյան ալկոհոլի վաճառքը։

Սակայն, Կանադայի վարչապետի խոսքով, ԱՄՆ պահանջները չափազանց էին։ «Նրանք չափազանց շատ

Leave a comment