«Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից․ ՀՖՖ

Սպորտ
Պաշտոնական

«Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից․ ՀՖՖ

ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի գավաթի նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք»-«Օլիմպիա» հանդիպումը:

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հեռացրել է «Հայքին» Հայաստանի առաջին խմբի առաջնությունից և զրկել թիմին 2026/27 մրցաշրջանի՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայքը» զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից։

«Օլիմպիան» Հայաստանի գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակչից։

Leave a comment