https://arm.sputniknews.ru/20260822/qpakan-patgamavvor-sergej-bagratjani-krtser-vordun-meghadranq-e-arajadrvel-106014877.html
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն մեղադրանք է առաջադրվել
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի։ 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T18:50+0400
2026-08-22T18:50+0400
2026-08-22T18:50+0400
սերգեյ բագրատյան
որդի
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95214653_0:50:1500:894_1920x0_80_0_0_d94e9dffee4d2f3223437087c2aa814d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն` Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.amլրատվական կայքը։Նշվում է, որ Շանթ Բագրատյանը ստեղծել և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարել է «Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ», «Պրոգրեսս 1» և «Եվրո Օյլ» ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում է «Էկո Օյլ» ՍՊԸ տնօրենը։Ըստ նախաքննական մարմնի՝ Բագրատյանը հարկման օբյեկտները թաքցրել է, ժամանակին չի ներկայացրել հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացրած հաշվարկներում էլ եղել են խեղաթյուրված տվյալներ։Կայքի տեղեկություններով` նա կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊԸ–ների անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով ընդհանուր 1 մլրդ 314 մլն 520 հազար 530 ՀՀ դրամի վնաս։ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանին, Սարգիս Արմենի Պետրոսյանին և Ազատ Սերժիկի Գրիգորյանին։Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95214653_117:0:1450:1000_1920x0_80_0_0_0c8fa8d0633ef96311aa0d7476c23257.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ բագրատյան, որդի, մեղադրանք
սերգեյ բագրատյան, որդի, մեղադրանք
Բաժանորդագրվել
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն` Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է
ArmLur.amլրատվական կայքը։
Նշվում է, որ Շանթ Բագրատյանը ստեղծել և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարել է «Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ», «Պրոգրեսս 1» և «Եվրո Օյլ» ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում է «Էկո Օյլ» ՍՊԸ տնօրենը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք և յուղեր` խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չի վճարել։ Նա նաև կազմակերպել և իրականացրել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը»,– գրում է կայքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ Բագրատյանը հարկման օբյեկտները թաքցրել է, ժամանակին չի ներկայացրել հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացրած հաշվարկներում էլ եղել են խեղաթյուրված տվյալներ։
Կայքի տեղեկություններով` նա կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊԸ–ների անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով ընդհանուր 1 մլրդ 314 մլն 520 հազար 530 ՀՀ դրամի վնաս։
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանին, Սարգիս Արմենի Պետրոսյանին և Ազատ Սերժիկի Գրիգորյանին։
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը։