Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին ու ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և տուժած վարորդի ինքնությունը։