Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով

Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու, չնայած նրանց հույսերին, այսօրվա Եվրոպայում պարզապես ոչ ոք չկա, որի հետ կարելի է բանակցել, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին «Միացյալ Ռուսաստան» կուսակցության 23-րդ համագումարի երկրորդ փուլի լիագումար նիստից հետո։

«Բոլոր արևմտյան պետությունները, որոնք մեզ պատերազմ հայտարարեցին Կիեւի նացիստական ​​ռեժիմի ձեռքերով ու մարմիններով, տարիներ շարունակ հույս ունեին, որ մենք կգանք նրանց մոտ՝ բանակցելու: Մենք չենք գա նրանց մոտ՝ բանակցելու», – ընդգծել է նախարարը: «Այսօրվա Եվրոպայում ոչ ոք չկա, որի հետ կարելի է բանակցել»։

Leave a comment