Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Կոմիտեի որոշմամբ՝ «Հայքը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից՝ 2026-2027 մրցաշրջանում և զրկվել է ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Թիմը զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
«Հայքի» հեռացմամբ պայմանավորված «Օլիմպիան» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է։