https://arm.sputniknews.ru/20260822/azgvovi-pvordzutjunneri-mijvov-enq-ancnum-garegin-bi-shnvorhakalakan-khvosqy-106004525.html
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Բ–ի շնորհակալական խոսքը
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Բ–ի շնորհակալական խոսքը
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ ամուր հավատով և միասնականությամբ հնարավոր կլինի հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները։ 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T11:44+0400
2026-08-22T11:44+0400
2026-08-22T11:48+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ծննդյան օր
շնորհավորանք
շնորհակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101351870_0:0:1500:844_1920x0_80_0_0_cbb4bc1b63f23e4cca4a7c72798ce0e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ հղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` նշելով, որ ազգովի փորձությունների միջով ենք անցնում։Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 21-ին նշել է ծննդյան 75–ամյակը։Հիշեցնենք, որ վեհափառի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։Կաթողիկոսը ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել ընդդիմադիր գործիչներից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101351870_95:0:1426:998_1920x0_80_0_0_d767d847266c26d32fc19a0d8a674f3c.jpg.webp
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ծննդյան օր, շնորհավորանք, շնորհակալություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ծննդյան օր, շնորհավորանք, շնորհակալություն
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ ամուր հավատով և միասնականությամբ հնարավոր կլինի հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ հղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` նշելով, որ ազգովի փորձությունների միջով ենք անցնում։
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 21-ին նշել է ծննդյան 75–ամյակը։
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կկարողանանք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։ Մեր մշտական հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ առաքելական մեր սուրբ եկեղեցին, օրհնի, առաջընթաց պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»,- ասված է շնորհակալական ուղերձում։