«TRIPP-ը ներդրումային ծրագիր է, ՀՀ-ն 50 տարուց հետո ունենալու է 49 տոկոս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա,- այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրն այն է, որ 2 երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավազորության շրջանակներում, փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների հաղորդակցության հասանելիություն։

50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է, և Հայաստանի Հնարապետությունն արդեն ունենալու է 49 տոկոս»,- ընդգծել է Փաշինյանը։

Leave a comment