Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Վենսի հետ քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:

 

«Խնդրում եմ այս հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձանից:Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Գործնական որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որ մենք չանդրադառնանք այդ թեմային: Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք այդ հարցի լուծմանը»,-նշել է նա:

Leave a comment