Ամերիկյան Tesla ընկերությունը Չինաստանում հետ է կանչում մոտ 3 միլիոն մեքենա՝ դռան բռնակների գույնի հետ կապված հնարավոր անվտանգության խնդիրների պատճառով։
Հետկանչը վերաբերում է Չինաստանում արտադրված «Model 3», ներմուծված «Model X» և «Model S» էլեկտրական մեքենաներին։
Ընկերությունը պարզաբանել է, որ մեխանիկական դռան բռնակների գույնը նման է սրահի գույնին, ինչը դժվարացնում է դրանց իդենտիֆիկացիան ու շահագործումը։ Սա, իր հերթին, կարող է ազդել արտակարգ իրավիճակներում դռները արագ բացելու հնարավորության վրա։
Tesla-ն մտադիր է շտկել խնդիրը՝ բռնակները գունավոր պիտակներով նշելով։ Ընկերությունը նաև կթարմացնի պատուհանների արտակարգ իջեցման համակարգի ծրագիրը։