Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01։05-ին։ Այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր։


 


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև տրակտոր:

Դիտումների քանակ3

Leave a comment