Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն սկսել է բերքահավաքը։
Մեծահասակների պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում նախ Համլետ Մանուկյանը նժույգ թափերում նվաճել է արծաթե մեդալ, իսկ Մամիկոն Խաչատրյանն արժանացել է բրոնզի։
Ավելի ուշ Արթուր Ավետիսյանն օղակների վրա վաստակել է 14.400 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Նրա վետերան թիմակից Վահագն Դավթյանը նույն վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: