Թուրքիան և ևս 7 երկիր պահանջում են դադարեցնել Իսրայելի ծրագիրը

Բաժանորդագրվել

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ութ երկրի արտգործնախարարները վճռականորեն դատապարտել են Իսրայելի` պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունը և մերժել են E1 բնակավայրի կառուցման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։

«Մենք կտրականապես մերժում ենք E1 բնակավայրի ծրագիրը և դրա հետ կապված բնակեցման գործողությունները օկուպացված Արևելյան Երուսաղեմից արևելք»,- ասված է ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Նախարարները դատապարտել են նաև Իսրայելի իշխանությունների աջակցությամբ իսրայելցի բնակիչների կողմից պաղեստինցիների և նրանց գույքի նկատմամբ իրականացվող բռնություններն ու խախտումները։

Նրանց գնահատմամբ՝ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, ինչպես նաև լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Արտգործնախարարները զգուշացրել են, որ E1 ծրագիրը վտանգավոր էսկալացիա է, քանի որ նպաստում է բնակավայրերի ընդլայնմանը և պաղեստինյան տարածքների բռնակցմանը։

Նրանք վերստին ընդգծել են, որ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն` երկու պետությունների ստեղծման մասին որոշումը շարունակում է մնալ արդար, համապարփակ և երկարատև խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղին։

Հիշեցնենք` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի սեպտեմբերին հաստատեց Մևասերեթ-Ադումիմ շրջանում հազարավոր բնակելի շինությունների կառուցման նախագիծը, այդ կերպ շրջանը իրար կկապի Երուսաղեմն ու Մաալե-Ադումիմը և կխախտի Պաղեստինյան ինքնավարության տարածքային ամբողջականությունը։ 2026 թվականի օգոստոսին իսրայելական իշխանությունները մրցույթ հայտարարեցին այս նախագծի իրականացման համար։

Leave a comment