Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնում։