Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Ավետիսյանը եզրափակչում հավաքել է 14,400 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել նույնքան միավոր հավաքած ռուսաստանցի Իլյա Զայկային։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,000 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Գերմանիան ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Սահակյանը՝ 13,900 միավորով՝ 7-րդ տեղը։

Leave a comment