Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը։ Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել 5-րդ տեղը։
Դիտումների քանակ4