Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Դատավոր Դավիթ Բալայանն այսօր վերացրեց շուրջ երկու ամիս անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը՝ չկիրառելով որևէ այլ խափնման միջոց։ Մինչ որոշումը Չալաբյանը հանդես եկավ խոսքով, հայացքն ուղղելով մեղադրողին։ «Ինչպես կարելի էր այս մեղադրական եզրակացության տակ ստորագրել», «ես չեմ ստորագրել» արձագանքեց մեղադրողը։ Արձագանքեց նաև դատավորը, դիմելով Չալաբյանին. «Դուք ինձ նայեք, մեղադրողին մի նայեք, այստեղ որոշումները ես եմ կայացնում»։
Եվ Չալաբյանը անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատավորի մասնագիտական արժանապատվության նմուշներից է սա։ 2023թ․, երբ էլի Չալաբյանն ապօրինի հետապնդվում էր, դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, այս դեպքում մասնագիտական արժանապատվության մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Այսօրվա խնդիրը հենց մեր արժանապատվության հարցն է և մենք բոլորս պետք է պայքարենք այն առաջնային դարձնելու համար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: