ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով 2026 թվականի հունիսին հաստատվել է անտառային հրդեհների կանխարգելման ստանդարտացված գործելակարգ։ Այս մասին օգոստոսի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։
Փաստաթուղթը սահմանում է անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման միասնական մեթոդաբանություն՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումների համար դառնալով աշխատանքային ուղենիշ։
Գործելակարգի հիման վրա ՆԳՆ կրթահամալիրում շարունակաբար կազմակերպվում են փրկարար ծառայողների վերապատրաստումներ՝ մասնագիտական կարողությունների զարգացման և տարբեր իրավիճակներում միասնական գործելակերպի ապահովման նպատակով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)