«Ի՞նչ եք անընդհատ կպել մի ուժի, որն այս խորհրդարանում չկա». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է.

«16 օր շարունակ խորհրդարանում նույն անատամ, ապաքաղաքական դիսկուրսն է։ Տեսարանները միապաղաղ ու տարօրինակ լինելուց բացի՝ արդեն ուղղակի ուղեղի տրավմայի են հասցնում իրենց պրիմիտիվությամբ ու նաիվությամբ։

Գիտեք՝ արդեն անհետաքրքիր է ամենուր Հանրապետականի հետքն ու ուրվականը փնտրելը։ Հասկանում ենք, որ շարունակում եք պայքարել ՀՀԿ-ի դեմ, բայց մի փոքրիկ ուղղում անեմ․ խորհրդարանում ՀՀԿ-ն ներկայացված չէ։

Եթե խնդիր ունեք, կարգավորեք այն խորհրդարանում ներկայացված ֆրակցիաների հետ։ Ի՞նչ եք անընդհատ կպել մի ուժի, որն այս խորհրդարանում չկա։

Ի դեպ Քառօրյայի մասով. դրանք հա փորձում են իրենց բերած մի քանի պատերազմների թեման հընթացս շեղեն ու անամոթաբար զուգահեռներ անցկացնեն Քառօրյայի հետ: ՔԱՌՕՐՅԱՅԻ թեման փակված է, ասեմ ավելին՝ այն փակել է ձեր իսկ կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն ու նրա տխրահռչակ ղեկավարը:

Եթե դեմ չեք՝ մի հատ էլ կարդացեք զեկույցն ու բոլոր հարցերի պատասխանը կգտնեք՝ «բահերով կռվի», «դիզվառելիքի բացակայության», «սոված զիվորների» և այլնի մասով: Բոլորի հետ կապված հատիկ-հատիկ պարզաբանում տրվել է. տարիներ շարունակ ձեր տարածած ֆեյքը ոչ մեկի վզին մի փորձեք փաթաթել՝ գեղիցը մարդ կա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment