Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը շնորհավորել է Վեհափառի տարեդարձը․
«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությունն ինձ բերեց Հայաստան այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Հովվապետը ենթարկվում էին աննախադեպ, քաղաքականապես հրահրված ճնշումների ու հարձակումների։
Սակայն հենց այդ փորձությունների հորձանուտում ես տեսա մի առաջնորդի, ում անսասան հանգստությունն ու տոկունությունը խորը հարգանք են առաջացնում։ Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները։
Այսօր, Նորին Սրբության ծննդյան օրը, առավել քան վստահ եմ՝ քանի դեռ Հայ Եկեղեցին ունի նման հոգևոր առաջնորդություն, ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող ճկել կամ խաթարել դարավոր այս ինստիտուտի հիմքերը։
Իմ խորին հարգանքներն եմ հղում Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և երկար տարիների գահակալություն՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»։