Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար թուզը

Թուզը հայտնի է իր ջերմիջեցնող ու հակաբորբոքիչ հատկություններով։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։

Թուզը հնագույն ժամանակներից համարվում է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի օգնական։ Մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ այն դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Օգնում է նաև թրոմբների գոյացման դեմ պայքարում՝ կարգավորելով սրտի կանոնավոր աշխատանքը։

Թուզը հարուստ է բջջանյութով․ այն հագեցնում է քաղցը։ Պտուղը շատ հարմար է աշխատավայրում թեթև ընդմիջում անելու համար։Հետաքրքիր փաստ․ թուզը շատ լավ միջոց է հարբածությունից հետո տհաճ զգացողությունները վերացնելու համար՝ խումարի դեմ պայքարում։ Այն նվազեցնում է  դրա ախտանիշները՝ սրտխառնոցը, գլխացավն ու թուլությունը։ Այդ ամենի համար պատասխանատու է կազդուրող եռյակի՝ կալիումի, մագնիումի ու կալցիումի համադրությունը։Թուզն անհիշելի ժամանակներից օգտագործել են որպես հազի ու կոկորդի հիվանդությունների դեմ։ Այն հրաշալի միզամուղ է, լուծողական ու ջերմիջեցնող։ Քանի որ թուզն ավելի շատ երկաթ է պարունակում, քան խնձորը, այն նաև խորհուրդ է տրվում երկաթի պակաս ունեցող հիվանդներին։ Այս դեպքում սև թուզն ավելի օգտակար է։

Ընդունված է համարել, որ թուզն օգտակար է նաև թրոմբների դեմ պայքարում, նպաստում է նաև սրտի ռիթմի կարգավորմանը, բարելավում է մարսողությունը, օգտակար է փորկապության դեմ պայքարում, նպաստում է օրգանիզմում ճարպի մակարդակի կարգավորմանը։

Կալիումի և կալզիումի պարունակության շնորհիվ միրգն օգտակար է սիրտանոթային համակարգի համար, օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, նաև օգտակար է վարիկոզ հիվանդության դեպքում, ինչպես նաև նպաստում է իմունային համակարգի ամրացմանը։

Քանի որ թուզը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, միրգը ցուցված չէ շաքարային դիաբետ ունեցողներին։ Թզից պետք է հրաժարվեն նաև ստամոքսաաղիքային համակարգի սուր խնդիրներ, քարերի առաջացման հակվածություն ունեցողները։ Թզի չարաշահումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման կամ դիարեայի։

Leave a comment