ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը նշել է, որ հարձակումների ընթացքում ԱԹՍ–ներ են գործարկվել։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը օրվա ընթացքում նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող նավահանգիստներին և ծովային նավերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածներով խոցվել է «Չեռնոմորսկ» նավահանգստում Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային մոտորանավակը, որն ուղեկցում էր ռազմական բեռներով ծովային նավերին, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստարանը և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք նախատեսված են ռազմական նշանակության բեռների պահպանման համար:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment