«Գործնական առումով ստացանք այն, ինչ սպասում էինք։ Այցի մթնոլորտը շատ ավելի դրական ստացվեց, քան սպասում էինք։ Սա արտահայտիչ պատկերումն է բալանսավորված արտաքին քաղաքականության։»,- այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևրոր է այցի տնտեսական համատեքստը։ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում, և կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հչավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։ ԱՄՆ փոխնախագահը մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ում նեդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դառնան կոնկրետ նախագծեր»։