Ջեյ Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, վստահաբար Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիկոլ Փաշինյանը, հարցազրույցում անդրադառնալով Վենսի այցին, նշեց, որ գործնական առումով ստացանք այն, ինչ սպասում էինք: Նա ասաց, որ այցի մթնոլորտը շատ ավելի դրական ստացվեց, քան սպասում էին:

«Շատ ուրախ եմ արձանագրել, որ հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ, և սա թերևս շատ կարևոր և արտահայտիչ պատկերումն է բալանսավարոված արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք:

Շատ կարևորը է այցի տնտեսական համատեքստը, որովհետև ԱՄՆ-ի փոխնանախագահի այց, այն էլ Ջեյ Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, վստահաբար Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է սա. ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուվիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնրավարությունների վրա»,- նշեց վարչապետը:

Leave a comment