Պարզ հարց էի տվել, մեծ կրքեր բորբոքեց․ Արման Եղոյան

«Իմ բարձրացրած հարցը զուտ մաթեմատիկայի ոլորտի հարց էր, բայց սենց մեծ կրքեր բորբոքեց։ Ընդդիմադիր գործընկերները շատ են խոսում պետական պարտքի աճից, ասացի՝ պարտքը աճել է, եկամուտներն էլ են աճել»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Այնուհետև պնդեց, որ ունենք օրգանական տնտեսական աճ ու, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի պնդումներին, ասաց․ «Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ դա օրգանական աճ չէ, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եկած արհեստական աճ է, որը վաղը կվերջանա, մեր 10 միլիոն եկամուտը կդառնա 5 միլիոն, և պարտքը կմնա։ Թվերով տեսնենք՝ իր ասած էֆեկտը արդեն 2024-2025-ին եղել է։ 2024-ին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը եղել է ռեկորդային՝ 12,4 միլիարդ դոլար։ Էն ժամանակ ասում էին՝ ոսկու վերարտահանումն է, որ ոսկու վերարտահանումն ավարտվեց, տեսեք՝ ինչ կլինի տնտեսական վիճակը։ 2025-ին ոսկու վերարտահանումն ավարտվեց, և ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն ընկավ 38 տոկոսով, դարձավ 7,7 միլիարդ ԱՄՆ դոլար, տնտեսական աճն աճեց։ Եթե 2024-ին մենք ունեցել ենք 5,9 տոկոս տնտեսական աճ, 2025-ին 7,2 տոկոս։ Հետևաբար վերարտահանումը որևէ ազդեցությունը չունացավ տնտեսական աճի վրա»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment