Չինաստանում 11 ավտոարտադրող ընկերություն սկսել են իրենց պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկը։ Պատճառը դռան բռնակների և մեքենայի սրահի գույների նմանությունն է, ինչը արտակարգ իրավիճակներում կարող է խոչընդոտել դռների արագ բացմանը։
Ռիսկերը արտակարգ իրավիճակներում
Չինաստանի Շուկայի կարգավորման պետական վարչության և կարգավորող մարմինների հիմնական մտահոգությունն այն է, որ վթարից կամ էլեկտրական համակարգի խափանումից հետո դռների մեխանիկական վթարային բռնակները կարող են լինել․
-
Դժվար նկատելի կամ դժվար հասանելի,
-
Բարդ օգտագործելի, ինչը սպառնում է ուղևորների արագ տարհանմանը կամ փրկարարների մուտքին։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկում արտադրողները
Հետկանչի մասին արդեն հայտարարել են առնվազն վեց խոշոր ապրանքանիշեր՝ Tesla, Xiaomi, Leapmotor, Xpeng, Zeekr և Lynk & Co։
-
Նախազգուշացնող պիտակներ: 11 արտադրողներից 9-ը (ներառյալ Tesla-ն և Xiaomi-ն) անվճար կտեղադրեն բռնակների տեղը մատնանշող հատուկ պիտակներ։
-
Ծրագրային թարմացումներ: Արտադրողների մեծ մասը թողարկելու է ծրագրային թարմացումներ (OTA)։
-
Tesla-ի լուծումը: Tesla-ն սեպտեմբերի 25-ից հետ կկանչի մոտ 2.98 միլիոն ներկրված և Չինաստանում արտադրված Model 3, Model Y, Model S և Model X ավտոմեքենա։ Ընկերության ծրագրային թարմացումը նախատեսում է նաև վթարից հետո մեքենայի ապակիների ավտոմատ իջեցում։
Թաքնված բռնակների արգելքը 2027 թվականից
Միաժամանակ Չինաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականից արգելել թաքնված դռների բռնակները։
Այս դիզայներական լուծումը, որն լայնորեն տարածվեց Tesla-ի շնորհիվ և դարձավ էլեկտրամոբիլների այցեքարտը, ենթարկվել է խիստ քննադատության։ Կարգավորողների համոզմամբ՝ արտակարգ իրավիճակներում նման բռնակները հաճախ անհասանելի են դառնում, ինչն անմիջական սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի համար։