ԱՄՆ բանակը ստիպված ոչնչացնել է սեփական 23 միլիոն դոլար արժողությամբ «MQ-9A Reaper» գրոհային անօդաչու թռչող սարքը գետնի վրա, գրել են ԶԼՄ-ները։
ԱԹՍ-ն ոչնչացվել է անցյալ օգոստոսին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած արտակարգ վայրէջքից հետո: Պատճառը վնասված լարն է եղել, որը 19-ժամյա առաքելության ընթացքում անջատել էր վառելիքի համակարգը։
ԱԹՍ-ի անձնակազմը, որը կառավարվել է Հարավային Դակոտայից, կարողացել է այն պահել օդում գրեթե 10 րոպե: Նոր տեղադրված շարժիչը վերագործարկելու երկու անհաջող փորձերից հետո օպերատորներն իջեցրել են այն՝ վնասելով վայրէջքի մեխանիզմը։
Հետագայում ԱՄՆ զինված ուժերը «MQ-9»-ից վերականգնել են զգայուն սարքավորումները և ոչնչացրել մնացած բեկորները չբացահայտված վայրում՝ կանխելու դրանց առգրավումը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետաքննությունը պարզել է, որ միջադեպի ամենահավանական պատճառը կարճ միացումն է եղել, որը առաջացել է վառելիքի համակարգի վնասված կամ մաշված լարից։