«Խորհրդարանը վերահսկողություն է սահմանում կառավարության նկատմամբ, այսինքը խորհրդարանը գործադիրի որոշումները վավերացնող գրասենյակ չէ»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Նրա խոսքով, եթե կառավորությունն ասում է տնտեսությունն աճում է, ապա պետք է հարցնել, թե քաղաքացու կայնքում արդյոք այդ աճը երևում է, թե ոչ։
«Մենք այստեղ ենք ներկայացնելու այն 50+% քաղաքացիներին, որոնք ձեզ չեն ընտրել նաև այն քաղաքացիեներին, որոնք հավատացել են ձեր խոստումներին և այստեղ ենք որպեսզի թույլ չտանք, որ այդ խոստումներն իրականություն չդառնան»-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով.
«Դուք ստացել եք կառավարելու մանդատ և իմաստ չեմ տեսնում քննարկելու, թե ինչ ճանապարհով, բայց դուք չեք ստացել պետության նկատմամբ սեփականության վկայականը։ ՀՀ-ն որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ, այս խորհրդարանն էլ որևէ մեծամասնության սեփականությունը չէ»