«Ֆեստիվառները» մի օրվա մեջ պայթելու են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.08.2026 | 16:02

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրներին և Տիգրանաշենը հանձնելու իշխանությունների մտադրությանը:

Մանուկյանը քննադատեց իշխանությունների դիրքորոշումը՝ նշելով, որ նախկինում նրանք ավելի կոշտ դիրքորոշումներ ունեին, սակայն, ի վերջո, հանգել են Ադրբեջանի պահանջներին: Նա հայտնել է, որ բանակցային նախագծերում բացակայում է հայկական կողմի առաջարկած՝ 1975-1978 թվականների Գլխավոր շտաբի քարտեզների արձանագրումը, քանի որ Ադրբեջանին կոնկրետություն պետք չի եղել:

Մանուկյանը նաև մատնանշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույն ջերմեռանդությամբ չի խոսում Հայաստանի գրավված տարածքների (Բերքաբեր, Ջերմուկ, Վարդենիս, Ներքին Հանդ, Արծվաշեն) մասին, որքան Ադրբեջանի պահանջների: Ըստ նրա՝ ադրբեջանական պաշտոնյաներից ոչ մեկը չի ընդունում հայկական կողմի իրավական հավակնությունները․ «Այս իշխանությունը ադրբեջանական պահանջները ամեն օր կատարում է»:

Անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրին՝ Մանուկյանը պնդեց, որ դրա ընդունման պահին Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի սահմաններում, քանի որ այնտեղ գտնվող ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են դեռևս 1990 թվականի հունվարին: Նա կոչ արեց Արարատի նախկին մարզպետ Սեդրակ Թևոնյանին հանրայնորեն հայտարարեց, որ Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը կեղծ չեն. «Պարո՛ն Թևոնյան, խոսք ես ասել, տե՛րը եղիր, կանգնի՛ր այստեղ կամ որևէ տեղ հայտարարի՛ր, որ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին տեռորի է ենթարկում՝ հայտարարելով, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության մաս չի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Հմաբարձումյան

Leave a comment