Մեր պետական պարտքի կառուցվածքում մեծ մասնաբաժինը ներքինն է. Աղաջանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր պետական պարտքի կառուցվածքում մեծ մասնաբաժինը ներքինն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Տարօրինակաբար տիեզերքի միակ տնտեսագետի կոչմանը հավակնող Մեսրոպ Մանուկյանը, նույն ինքը՝ մերօրյա Ադամ Սմիթը, արեց հետևյալ տարօրինակ հայտարարությունը։ Նա ասում է. «Ի՞նչ նկատի ունեք, երբ հարց եք տալիս պետական պարտքի կառուցվածքի հետ կապված։ Նկատի ունե՞ք ներքին և արտաքինը»։ Ասեմ համամասնությունը՝ 50,8 և 49,8։ Այս երկու թվերը գումարում ենք և պարզվում է, որ մեր պետական պարտքը կազմում է 100,6 տոկոս»,– ասաց Աղաջանյանը։
Պատգամավորը համեմատության կարգով հիշեցրեց, որ 2017 թվականին Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում արտաքին մասնաբաժինը կազմել է 81,4 տոկոս, իսկ ներքինը՝ 18,6 տոկոս։
«Հիմա այս համամասնությունը շրջվել է, և իշխող ուժի գլխավորած Կառավարության պարտքի մեծ մասը ներքին է, ինչը էականորեն նվազեցնում է արտարժութային ռիսկը մեր տնտեսության վրա»,– ասաց Աղաջանյանը։