«Թալան, կոռուպցիա, մարտի 1, նախկիններ, դուք իսկապե՞ս ուրիշ հերոսի անուն չգիտեք»․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ականներին

«Մեծագույն պատիվ է եռապատերազմի, մեր երկրի պետական պարտքը ութ միլիարդ դոլարով ավելացրած, երկիրը ձախողած կուսակցության կողմից արժանանալ բացասական վերաբերմունքի»,-անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն իրեն չընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, երբ «Ուժեղ Հայաստանի» կողմից որպես թեկնածու էր առաջադրվել և իր հասցեին հնչած քննադատություններին՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։

Հետո էլ ասաց․ «ՔՊ-ն ունի մի բառակույտ, որով փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա՝ թալան, կոռուպցիա, մարտի 1, նախկիններ և այլն։ Հիշեցի հայտնի անեկդոտը՝ դուք իսկապե՞ս ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Մեր ժողովրդի բանականությանը մեծ վիրավորանք է այդ թեզերն անվերջ շարունակելը»։

Նաև հորդորեց ՔՊ-ականներին մեկ հոդաբաշխ նախադասությամբ ձևակերպել, թե ինչում են, ի վերջո, իրեն մեղադրում։

ԵԱՏՄ-ի հետ կապված էլ ասաց․ «Երբ 2026-ի մայիսին Զելենսկին գալիս էր ՀՀ և հակառուսական հայտարարություններ անում, բա մեկնումեկդ չէր ասո՞ւմ, որ սա հայկական շահին վնաս է, որ Զելենսկին հայտարարում է, որ ՌԴ-ի դեմ ճնշումները պետք է խորանան, հայկական շահին վնաս չէ՞»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment