Պարո՛ն Ղազարյան, ճիշտ դիրք ունեք․ երբ ես խոսում եմ, Ձեր գլուխը պիտի կախ լինի․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.08.2026 | 14:24

Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ մինչև 2018 թվականն իրենց ընտանիքը որոշակի առումով դարձել էր անվճարունակ։ Նա հայտնեց, որ մինչև 2008 թվականը աշխատել է պետական համակարգում, սակայն դադարեցրել է աշխատանքը համակարգային կոռուպցիայի պատճառով. «Մինչև 2008 թվականը ես էլ եմ աշխատել պետական համակարգում կարճ ժամանակ, սկսել եմ չաշխատել, որովհետև տեսել եմ համակարգային կոռուպցիա»։

Պատասխանելով Դավիթ Տոնոյանի հետ իր ընկերության վերաբերյալ Էդգար Ղազարյանի պնդումներին՝ Գաբրիելյանը նշեց՝ նա ոչ միայն իր ընկերն է, այլ փաստացի ազգականը։

Գաբրիելյանը վստահեցրեց, որ ունակ է ղեկավարել համապատասխան հանձնաժողովը, քանի որ կարողանում է տարբերակել պաշտպանությունն ու անվտանգությունը։

Ելույթի ավարտին Գաբրիելյանը, դիմելով Էդգար Ղազարյանին, հայտարարեց. «…Պարո՛ն Ղազարյան, այ այդպես ճիշտ եք անում, ճիշտ դիրք եք բռնել. ես որ խոսում եմ, պիտի միշտ Ձեր գլուխը կախ լինի»։

Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը պատգամավորի այս արտահայտությունը որակեց անթույլատրելի և հայտարարեց նախազգուշացում. «Պարո՛ն Գաբրիելյան, բայց թույլ տվեք ասել, որ Ձեր արտահայտությունը խոսելու և գլուխը կախի մասին անթույլատրելի է, և Ձեզ դրա համար նախազգուշացում ենք հայտարարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Տեսանյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն  առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Leave a comment