Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը:
«55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, սակայն հաղթելով մեկնարկային գոտեմարտերում՝ նրանք հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը: Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: