Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլի մաքսատուրքի արտոնության տրամադրման որոշումն ուժի մեջ է մտել

4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց


ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝ 500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին։

4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց։

Leave a comment