ԱՄՆ-ը նախատեսում է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել՝ տարածքային ջրերը պաշտպանելու համար

Քաղաքականություն

10.02.2026 | 21:58

ԱՄՆ-ը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել նավակներ՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները նոր գլուխ են բացում պաշտպանական համագործակցության ոլորտում։

«Մենք նաև նոր գլուխ ենք բացում պաշտպանական մատակարարման համագործակցության ոլորտում, որը շատ խոստումնալից է թվում»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment