Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին։
Այն Ռուսաստանի Դաշնության խոշորագույն գործարաններից մեկն է։
Պերմի նավթավերամշակման գործարանը «Լուկօյլ»-ի հիմնական ակտիվներից մեկն է։ Դրա նախագծային կարողությունը տարեկան 13,1 միլիոն տոննա նավթ է։