Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին


Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին: Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը, հատկապես Միացյալ Նահանգների, Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, Հանրապետության հարավում կայունության, արդար ու երկարատև խաղաղության հասնելու ջանքերը:


Միևնույն ժամանակ, Լևոն 14-րդը մտահոգություն է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհին խնդիրներ են ի հայտ գալիս: Նա վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս ֆոնին, կրկին տեղեկություններ են ստացվում, որ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավին: Հանրապետությունում մարտի 2-ից զոհերի թիվը հատում է 4000-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, 12000-ից ավելի մարդ վիրավորվել է:


Մանրամասները՝ տեսաշարում։

Leave a comment