ՌԴ ԶՈւ–ն Չեռնոմորսկի նավահանգստում խոցել է Ուկրաինայի 2 բեռնատար նավ և վառելիքի ռեզերվուար

https://arm.sputniknews.ru/20260820/rd-zun-chernvomvorski-navahangstum-khvocel-e-ukrainaji-2-bernatar-nav-ev-vareliqi-rezervuar-105950845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105056137_228:0:837:457_1920x0_80_0_0_1f52733526cc91e3200738c98aa55f21.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, նավահանգիստ

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, նավահանգիստ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը անցած օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքով և ռազմական գույքով 2 ծովային բեռնանավ, ինչպես նաև «Չեռնոմորսկ» նավահանգստում վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Օրվա ընթացքում հարվածային անօդաչու թռչող սարքերով «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զինամթերքով և ռազմական գույքով 2 ծովային բեռնանավ, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment