Իրանի դեմ գործողության ընթացքում ավելի քան 750 ամերիկացի զինծառայող է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260820/irani-dem-gvortsvoghutjan-yntacqum-aveli-qan-750-amerikaci-zintsarajvogh-e-viravvorvel-105944605.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99683228_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d15f469484503e1e37a4f4f9905367ee.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինծառայող, մահ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինծառայող, մահ

Բաժանորդագրվել

Զոհված ամերիկացի զինծառայողների թիվն առայժմ մնում է 18-ի մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ հակամարտության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 757-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի զեկույցներին։

Ամերիկյան ռազմական գերատեսչության ներքին վիճակագրության համաձայն (օգոստոսի 19-ի դրությամբ)՝ «Էպիկական ցասում» գործողության ընթացքում, որի ավարտի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց մայիսի 5-ին, տուժել է 418 զինծառայող։

Եվս 339 մարդ վիրավորվել է հուլիսի 7-ից ի վեր, երբ ԱՄՆ-ն հարվածների նոր շարք հասցրեց Իրանին։ Այսպիսով` վիրավորների ընդհանուր քանակը հասել է 757-ի։

Ըստ Պենտագոնի տվյալների՝ 14 զինվորական զոհվել է «Էպիկական ցասում» գործողության ընթացքում, ևս չորսը՝ հուլիսի 7-ից հետո։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment