https://arm.sputniknews.ru/20260820/zintsarajvoghnery-hakagazervov-chen-vazel-pnn-u-qkn-herqum-en-shrjanarvvogh-lury-105946000.html
Զինծառայողները հակագազերով չեն վազել. ՊՆ–ն ու ՔԿ–ն հերքում են շրջանառվող լուրը
Զինծառայողները հակագազերով չեն վազել. ՊՆ–ն ու ՔԿ–ն հերքում են շրջանառվող լուրը
Sputnik Արմենիա
Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T17:56+0400
2026-08-20T17:56+0400
2026-08-20T17:56+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
ճամբարակ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105934678_0:587:960:1127_1920x0_80_0_0_86e347b65ba1987c07bbdde1015fb0c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի ժամանակ զինծառայողները հակագազերով չեն եղել։ Այս հայտարարությունը տարածել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն` հերքելով մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մեկը։Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։
գեղարքունիքի մարզ
ճամբարակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105934678_0:497:960:1217_1920x0_80_0_0_f6420c471b39b381da814d1fd857209c.jpg.webp
հայաստան, գեղարքունիքի մարզ, ճամբարակ, զինծառայող
հայաստան, գեղարքունիքի մարզ, ճամբարակ, զինծառայող
Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի ժամանակ զինծառայողները հակագազերով չեն եղել։ Այս հայտարարությունը տարածել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն` հերքելով մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մեկը։
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ-ի և ՔԿ-ի համատեղ հաղորդագրությունում։
Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։