Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կարևոր տեղեկատվություն չվերթների վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության տարածքում օդանավակայանների աշխատանքի և օդային տարածքի օգտագործման պարբերական սահմանափակումների հետևանքով ստեղծված բարդ գործառնական իրավիճակի պատճառով հնարավոր են չվերթների իրականացման խափանումներ և չվացուցակի էական փոփոխություններ:
Ավիաընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ իրավիճակի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, սակայն նշված հանգամանքները գտնվում են Ավիաընկերության վերահսկողությունից դուրս։
Շնորհակալ ենք ըմբռնման համար և հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար։