Բանակցությունները շարունակվում են. ՀՀ ՍԱՏՄ–ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը

https://arm.sputniknews.ru/20260820/banakcutjunnery-sharunakvum-en-hh-satmn-ardzaganqel-e-rvosselkhvoznadzvori-hajtararutjany-105942769.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2076/11/20761103_55:0:1479:1068_1920x0_80_0_0_053313e7a91ad28d519a4f6ee990e477.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

հայաստան, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

Բաժանորդագրվել

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանից ակնկալում են գյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքներ և գործողությունների հստակ ծրագիր։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունների հետ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտնել էր` ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնիգյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքները, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչների պահպանման ապահովման հստակ գործողությունների ծրագիր։

«Ռոսսելխոզնադզորի հետ անընդհատ ընթանում է շատ կառուցողական երկխոսություն, հստակեցվում է համատեղ ձեռնարկվող քայլերի հաջորդականությունը, գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսաստանիտարական չափանիշների պահպանմանն ուղղված միջոցառումների և գործողությունների ժամանակացույցը։ Բայց այս պահին, նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և ընդհանրապես այդ գործընթացը շարունակական է, մենք նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումը այս փուլում վաղաժամ ենք համարում»,– արձագանքելով ռուսական կողմի հայտարարությանը` ասաց Հարությունյանը։

Նա նաև վստահեցրեց, որ գործընթացների ավարտից տեսչական մարմինը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ և կներկայացնի ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը։

Գործընթացները, ըստ Հարությունյանի, չեն սահմանափակվում միայն ռուսաստանցի գործընկերների հետ բանակցություններով ու կոնկրետ միջոցառումների քննարկումներով; Տեսչական մարմնի ներկայացուցիչները տեղում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում նաև տեղական արտադրողների մոտ։

«Սա անընդհատ գործընթաց է, որն իրականացվում է թե՛ բուսասանիտարական, թե՛ անասնաբուժական վերահսկողության շրջանակում»,– ընդգծեց Հարությունյանը։

Հետաքրքրվեցինք` արդյոք կան որոշակի ապրանքներ, որոնք այս պահին Ռուսաստան արտահանվելու թույլտվություն են ստացել։

«Եթե թույլտվություններ լինեն, բնականաբար, կհրապարակվեն։ Հիմա քննարկվում են բոլոր այդ հարցերը ընդհանուր փաթեթի շրջանակներում»,– պատասխանեց նա։

Հարությունյանի խոսքով` բանակցությունների վերջնաժամկետ ևս նախանշված չէ։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment