Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։

Leave a comment