«Դավիթ Ղազինյանին ապօրինի կերպով հեռացրին․ ԱԺ նիստերի դահլիճը լքելը մեր քաղաքական արձագանքն էր»․ Արամ Վարդևանյան

«Այստեղ հարցը քաղաքական որոշումների տիրույթում չպետք է դիտարկվի։ Ընդդիմադիր խմբակցությունների կողմից կատարվել է առաջադրում, այն պետք է հարգվի, սա դասական բարձր ժողովրդավարության ստանդարտի տեսանկյունից եմ դիտարկում։ Այստեղ խոսքը ժողովրդի քաղաքական կամքի իրացման մասին է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցերին՝ եթե իշխող մեծամասնությունը չընտրի իրենց ներկայացրած թեկնածուներին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում, ի՞նչ մարտավարություն ունեն։

Արամ Վարդևանյանն ասաց, որ ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունեն կոնկրետ մարտավարություն։ Հարցին՝ ինչպես երեկ արեցին՝  ԱԺ նիստերի դահլիճը լքելու մարտավարությունը դիտարկո՞ւմ են, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Նման մարտավարություն չենք դիտարկում։ Դավիթ Ղազինյանին ապօրինի կերպով հեռացրին ԱԺ նիստերից դահլիճից՝ ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելով։ Դահլիճը լքելը քաղաքական արձագանք էր, որն առավել ողջունելի և ընդունելի էր»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment