Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ

Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ՝ առանց կրթության: Բոլորս ամեն օր մեր կրթությամբ պետք է զբաղվենք»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ սոցիալական անմիջական շփումը հայտնվել է լրջագույն մարտահրավերի ներքո սոցիալական ցանցերի զարգացման բերումով. «Երբեմն ընտանիքի անդամներն իրար հետ Messenger-ով ավելի շատ են շփվում, քան իրար տեսնում են: Մենք «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով ստեղծել ենք բավականին բարձր որակի ֆիզիկական ենթակառուցվածք, ունենք հնարավորություն, որպեսզի դասապրոցեսից դուրս այդ հարթակները ծառայեն համայնքներին սոցիալական շփումների, կապերի համար: Մեր ընկալումները պետք է փոխենք, որ դասապրոցեսն ավարտվեց, դռները փակում ենք, գնում ենք տուն, ոչ»:

Անդրադառնալով Առողջության ապահովագրությանը՝ Փաշինյանն ասաց. «Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում: Մենք պետք է Հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել այդ համակարգից»:

Leave a comment